Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում

Ընկերության ֆինանսական վիճակի մասին արժանահավատ տվյալներ կարելի է ստանալ որակավորված հաշվապահների կողմից անթերի հաշվապահական հաշվառման վարման պայմաններում միայն։ Մեր աշխատակիցները ակտիվորեն հետևելով օրենքի և ստանդարտների փոփոխություններին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կազմում են դրանց համապատասխան՝ բացառելով հնարավոր խնդիրները պատասխանատու մարմինների հետ։

Թի Ըքաունթ ՍՊԸ-ում վերլուծելով ընկերության/կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների քանակը, աշխատանքային առանձնահատկությունները, սպսելի շրջանառությունը, ամսեկան կտրվածքով փաստաթղթերի քանակը ընտրվում է հաշվապահության վարման համապատասխան մոտեցում։

Թի Ընքաունթ ՍՊԸ-ի հաշվապահական ծառայության շրջանակը՝

  • Ֆինանսական պլանավորում
  • Հարկային օպտիմիզացում
  • Հաշվետվությունների հանձնում հարկային մարմիններին և վիճակագրական վարչություններին
  • Հաշվետվությունների հրապարակում (եթե պահանջվում է օրենքով)
  • Սկզբնական փաստաթղթավորման մշակում
  • Դրամական (կանխիկ) վճարումների կազմակերպում
  • Բանկային հաշիվների բացում և բանկային գործառնությունների կազմակերպում
  • Ամսեկան աշխատավարձի, պարգևատրումների, արձակուրդայինների հաշվարկ և վճարում,
  • Աշխատավարձի հաշվարկային թերթիկների տրամադրում (անհրաժեշտության դեպքում)
  • Նախկինում սխալ վարված հաշվապահության դեպքում, հաշվապահական բազայի ուղղում կամ փաստաթղթավորման ուսումնասիրության միջոցով վերականգնում։ Դրանից բխող հաշվետվություններրի ճշգրտում։


Ծառայությունները մատուցվում են հեռահար և միայն անհրաժեշտության դեպում մեր աշխատակիցը ներկայանում է ընկերության/կազմակերպության տարածք։

Գործընկերներ

Մեր հաջողության գրավականը մեր Գործընկերներն են, որոնք մեզ նախընտրում են բարձր որակավորման, պատասխանատվության և անթերի աշխատանքի շնորհիվ։