Ֆինասական և հարկային հաշվետվությունների կազմում

Թի Ըքաունթ ՍՊԸ-ն իրականացնում է Ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում։

Ամսեկան, եռամսյակային և տարեկան Ֆինանսական հաշվետվությունները հաճախորդի պահանջով կարող են կազմվել ինչպես հայերեն այնպես էլ անգլերեն և ռուսերեն։

Հարկային հաշվետվությունները կազմվում են ՀՀ օրենքներին համապատասխան։ Նույնիսկ փոքր շեղումները գործող օրենսդրությունից կարող են հանդիսանալ տույժերի և տուգանքների պատճառ, ուստի հարմար է հարկային փաստաթղթերի և հաշվետվությունների կազմումը հանձնարարել փորձված մասնագետների ինչպիսին են մեր ընկերության աշխատակիցները։

Որպես հաշվետվությունների կազման հիմք են հանդիսանում՝

  • ՀՀ հարկային օրենսդրությունը
  • Բոլոր աստիճանների օրենքները
  • Կառավարական կառույցների ակտերը
  • Գործող միջազգային ստանդարտները


Թի Ըքաունթ ՍՊԸ-ն հարկային մարմինների հետ առնչման շրջանակներում իրականացնում է՝

  • Ամսեկան, եռամսյակայինև տարեկան հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում պատկան մարմիններին։
  • Արտոնությունների ստացման հայտարարությունների մշակում և ներկայացում
  • Համագործակցություն ՀՀ Հարկային Տեսչության ներկայացուցիչների հետ
  • Ցպահանջ փաստաթղթերի նախապատրաստում
  • Գրությունների մշակում
  • Ստուգման ակտերում տեղ գտած հաշվարկների հավաստիության գնահատում
  • Հարկային մարմնի որոշումների գանգատարկում
  • Հաճախորդի կողմից ակտիվ մասնակցություն է ունենում արբիտրաժային վարույթներում (անհրաժեշտության դեպքում)

Գործընկերներ

Մեր հաջողության գրավականը մեր Գործընկերներն են, որոնք մեզ նախընտրում են բարձր որակավորման, պատասխանատվության և անթերի աշխատանքի շնորհիվ։