Կադրային գործավարություն

Աշխատակիցները յուրաքանչուր ընկերության կամ կազմակերպության անկյունաքարն են։ Ուստի անհրաժեշտ է, որ աշխատակիցների փաստաթղթավորումը կատարվի գրագետ և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի կողմից։ Գործունեության այս ոլորտը պահանջում է բարձր պատասխանատվություն և ճշտություն։

Կադրային գործավարության ճիշտ վարումը բերում է ինչպես հաճախորդի, այնպես էլ նրա աշխատակիցների իրավունքների և շահերի անձեռնմխելիության։ Դրա հետևանքով բացառվում են չարաշաղումներ ինչպես աշխատակցի կողմից այնպես էլ գործատուի, պահպանվում է տվյալների գաղտնիությունը։

Կադրային գործավորության շրջանակներում կազմվում են և հաշվարկվում՝

  • Աշխատանքային պայմանագրեր,
  • Աշխատանքի ընդունման հրամաններ
  • Աշխատանքի ընդունման և արձակուրդների դիմումների ձևեր
  • Արձակուրդային կուտակված օրեր
  • Արձակուրդի հրամաններ
  • Ցպահանջ տեղեկանքներ աշխատավարձի վերաբերյալ և այլն
  • Տեղեկատվության ռեգիստր հարգելի և ոչ հարգլի բացակայությունների վերաբերյալ
  • Աշխատանքային գրաֆիկ
  • Աշխատանքային կանոնակարգ


Աշխատանքային պայմանագրի/հրամանի կազմման դեպքում հաշվի են առնվում աշխատակցի հետ կապված օրենսդրական նրբությունները։

Գործընկերներ

Մեր հաջողության գրավականը մեր Գործընկերներն են, որոնք մեզ նախընտրում են բարձր որակավորման, պատասխանատվության և անթերի աշխատանքի շնորհիվ։