• +374 91 525084

Մեր մասին

   Թի Ըքաունթ ՍՊԸ-ն հիմնադրվել Է 2007 թ․-ի հունիսի 15-ին Տիգրան Մարտիրոսյանի կողմից։ Ժամանակի ընթացքում բարեխիղճ և թափանցիկ աշխատանքի շնորհիվ վստահելի գործընկեր համարվելու ձեռք բերված մեր բարի համբավը մեզ օգնեց ընդլայնվել և այսօր մենք վարում ենք մոտ հարյուր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ, ինչպես նաև արտասահմանյան ներդրումով ընկերությունների հաշվապահական հաշվառումը և մատուցում խորհրդատվական ծառայություններ։ Թի Ըքաունթ ՍՊԸ-ն այժմ մատուցում է մասնագիտական ծառայությունների ամբողջական փաթեթ, որը իրականացվում է մեծ աշխատանքային փորձ և որակավորում ունեցող անձնակազմի միջոցով։

   Թի Ըքաունթում մենք ջանում ենք մասնագիտական գիտելիքներով օգնել հաճախորդներին կառուցել ամուր բիզնես և նպաստել իրենց ֆինանսական բարեկեցության ամրապնդմանը։ Մենք ձևավորում ենք անհատական մոտեցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ցանկությունները, համապատասխան արժեքները և գործունեության առանձնահատկությունները։

   Աշխատանքային հարաբերությունները կառուցում ենք փոխադարձ հարգանքի և թափանցիկության հիման վրա։ Մեր աշխատակիցները ոչ միայն կոլլեգաներ են այլ նաև ընկերներ, ուստի, բոլոր աշխատանքները տարվում են վստահության և փոխօգնության միջավայրում։

   Թի Ըքաունթ ՍՊԸ-ի յուրաքանչյուր աշխատակից օժտված է պատասխանատվության խորը զգացումով և հաճախորդների հետ աշխատանքը հնարավորինս հեշտացնելու ցանկությամբ՝ առանց ծանրաբեռնելու նրանց ավելորդ թղթաբանությամբ և ժամանակի կորուստ պատճառելու։

   Մենք կարևորում ենք գործընկերների հետ բարեդրացիական աշխատանքային հարաբերությունները և խիստ հետևում ենք ձեռք բերված պայմանավորվածություններին։

   Մենք հավատում ենք, որ օգնելով մեր գործընկերներին կառուցել ամուր բիզնես՝ կնպաստենք ոչ միայն նրանց այլ նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը։

   Շնորհակալ ենք Մեզ վստահելու համար։


Ինչու՞ աութսորսինգ։

   Հաճախորդները նախընտրում են օգտվել աութսորսինգային ծառայություններից մի շարք պատճառներով։

   Որպես օրինակ կարող ենք բերել դրամական խնայողությունները, քանի որ այս պարագայում հաճախորդը խնայում է աշխատատեղ և նրա վրա հատկացվող ծախսերը սեղանի, աթոռի, համակարգչի, գրենական պիտույքների ձեռքբերման տեսքով, ինչպես նաև աշխատավարձի վճարման հետ կապված ծագող հարկային պարտավորությունների տեսքով։

   Երկրորդ պատճառը դա որակական չափանիշն է։ Աութսորսինգային ընկերություններում ինչպիսին է Թի Ըքաունթ ՍՊԸ-ն հաճախորդները գործ ունեն հաշվապահական մեծ փորձ ունեցող թիմի հետ (նկ. Ստորև), որը միասնական աշխատանքով և կրկնակի ստուգման մոտեցման շնորհիվ թույլ է տալիս խուսափել հնարավոր վրիպումներից և բացառել հնարավոր տույժերը և տուգանքները։

Գործընկերներ

Մեր հաջողության գրավականը մեր Գործընկերներն են, որոնք մեզ նախընտրում են բարձր որակավորման, պատասխանատվության և անթերի աշխատանքի շնորհիվ։