• +374 91 525084

Հարկային և հաշվապահական խորհրդատվություն, պլանավորում և հաշվարկում

   Համաձայն հարկային օրենսդրության տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են կատարել օրենքով սահմանված վճարումները։ Օրենքների շրջանակներում կան մի շարք արտոնություններ, ինչպես նաև նվազեցումներ համախառն եկամտից, որոնք պետք է հաշվի առնվեն հարկերը հաշվարկելու ժամանակ։ Սակայն այդ արտոնություններից հնարավոր է օգտվել միայ որոշակի պայմաններին բավարարելու դեպքում։

   Մասնագիտացված հարկային խորհրդատվությունը թույլ է տալիս հաշվի առնելով ընկերության/կազմակերպության արանձնահատկությունները ճիշտ որոշում կայացնել հարկման դաշտի ընտրության մեջ։

Դրա համար մեր Թիմը իրականացնում է՝

• Հաճախորդի գործունեության մանրակրկիտ ուսումնասիրություն

• Հարկման դաշտերի գնահատում և նրա համադրելիության ստուգում հաճախորդի գործունեության հետ

• Ընկերության նյութական արժեքների շարժի հետազոտում

• Ֆինանսական հոսքերի ճշգրիտ համակարգի կառուցում

• Հաշվետվությունների ամբողջականության և ճշտություն ստուգում և այլն։

   Մենք օրենքի սահմաններում կգտնենք հարկման այն համակարգը, որը հնարավորինս կնվազեցնի Ձեր ֆինանսական բեռնվածությունը։

   Հարկերը հաշվարկը իրականացվում Է ՀՀ օրենքով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում։

Գործընկերներ

Մեր հաջողության գրավականը մեր Գործընկերներն են, որոնք մեզ նախընտրում են բարձր որակավորման, պատասխանատվության և անթերի աշխատանքի շնորհիվ։