AM RU EN

MS Excel-ի խորացված ուսուցում Թի Ըքաունթ թիմի համար

Հավատարիմ մնալով Թի Ըքաունթի սկզբունքներին՝ մենք ինքնազարգացող ենք և ձգտում ենք առաջընթացի։ Մասնագիտական զարգացման հերթական հնարավորությունը Թի Ըքաունթի թիմը իրականացնում է MS Excel 2021 Intensive դասընթացներին մասնակցելով։ Դասընթացները կազմակերպվում են Value Up Excel մասնագիտացված թրեյնինգ կենտրոնում։ Դասընթացները անցկացվում է Microsoft-ի կողմից որակավորված MS Excel Expert Աշոտ Ենգիբարյանի կողմից, ով ունի միջին և խոշոր ընկերությունների անձնակազմի վերապատրաստման ավել քան 5 տարվա դասավանդման փորձ։ Դասընթացները մշակվել և ադապտացվել են հատուկ Թի Ըքաունթի թիմի պահանջները բավարարելու համար։ Գաղտնիք չէ, որ MS Excel ծրագրի լավ իմացությունը հնարավորություն է ստեղծում արագ և որակով իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ շատ կարճ ժամանակահատվածում, ինչը դարձնում է յուրաքանչյուրիս էֆֆեկտիվ։ Այո մենք Թի Ըքաունթի թիմն ենք և մենք Էֆֆեկտիվ ենք և պատասխանատվություն ենք կրում ստացված գիտելիքները կիրառելու մեր աշխատանքում՝ սպասարկման լավագույն որակ ապահովելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ