AM RU EN

Գտիր քո երազած աշխատանքը

Ինչի է նշանակում աշխատել Թի Ըքաունթում

Տարիների աշխատանքի արդյունքում մենք այսօր ունենք ձևավորված մեծ թիմ՝ կազմված մարդկանցից, ովքեր միայն աշխատակիցներ չեն: Մեր ընկերության ղեկավարությունը և աշխատակիցները մեկ ընտանիքի պես առաջնորդվում են ընդհանուր արժեքներով, առաջ են ընթանում՝ զարգանալով և հաղթահարելով բոլոր դժվարությունները։ Գործի նկատմամբ պատասխանատվությունը և Ընկերության հանդեպ նվիրվածությունը առաջնային պայմաններն են Թի Ըքաունթի մեծ ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար։ Թի Ըքաունթի ղեկավարությունը և աշխատակիցները ստեղծել են դրական ու ընկերական մթնոլորտ և շարժվում են ընդհանուր արժեքներով, որոնք բոլորիս դարձնում են մեծ ընտանիքի լիարժեք անդամներ: Մենք համոզված ենք, որ մեր հաջողությունները, հաճախորդների հետ ստեղծած դրական ու արդյունավետ հարաբերությունները, առողջ թիմային հարաբերություններն ու մեր աշխատակիցների անձնական նվաճումներն ուղղակիորեն կապված են մեր ձևավորած և զարգացող արժեքներին և մթնոլորտին։ Այդ իսկ պատճառով կառուցել և օրեցօր բարելավում ենք թափանցիկ, հուսալի և ազնիվ միջավայր մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամի համար:

Հաշվապահ

Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։

 

 Աշխատանքի նկարագրություն

«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների, ինչպես նաև փորձառու հաշվապահների վերահսկողության տակ աշխատելու նպատակով՝ մասնագիտական գիտելիքներ ունեցող սկսնակ հաշվապահների։ Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար:


Աշխատանքային պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում
  • Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
  • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ տեղեկություններ

Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

• Կայուն աշխատանք

• Մրցակցային աշխատավարձ

• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր

• Անվճար LUNCH

• Կորպորատիվ միջոցառումներ

• Ուսանողներին ընձեռում է հնարավորություն համատեղելու աշխատանքն ու ուսումը

• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները

• Փորձառու թիմ ղեկավարներ, ովքեր մանրակրկիտ աշխատանք են տանում յուրաքանչյուր սկսնակ աշխատողի հետ:

 

Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։

Գրասենյակի հասցեն՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1։

 

Դիմելու գործընթացը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@taccount.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի (Հաշվապահ) անվանումը:

Ավագ հաշվապահ

Ավագ հաշվապահ

 

Եթե փնտրում ես աշխատանք մոտիվացված, պրոֆեսիոնալ և դինամիկ զարգացող թիմում, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։

 

Աշխատանքային պարտականություններ

  • Ստացված/դուրս գրված հաշիվների ձևակերպում ՀԾ-ում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում
  • Ապրանքանյութական արժեքների մնացորդների վերահսկում
  • Հաշվապահական հաշվեկշռում առկա մնացորդների, տողերի վերահսկում
  • Հարկային պարտավորությունների, գերավճարների հաշվառում և վերահսկում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի, կանխավճարների հաշվառում և վերահսկում
  • Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում, հաշվետվությունների կազմում
  • Աշխատակիցների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխության և այլ գրանցման հայտերի պատրաստում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում
  • Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, նպաստների հաշվարկների իրականացում
  • Հիմնական միջոցների հաշվառում և վերահսկում
  • Եկամուտների և ծախսերի հաշվառում
  • Հարկային, վիճակագրական և այլ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների կազմում
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  • Գրությունների կազմում և ուղարկում համապատասխան պետական մարմիններ
  • Հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության և հարակից օրենքների, ինչպես նաև այդ իրավական ակտերում պարբերաբար կատարվող փոփոխությունների մասով խորհրդատվության տրամադրում գործընկերներին և խմբի աշխատակիցներին
  • Գործընկերների հետ արդյունավետ համագործակցության ապահովում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության և հարակից օրենքների գերազանց իմացություն
  • ՀԾ հաշվապահ 7 և ՀԾ առևտուր ծրագրերի, Tax Service համակարգի իմացություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
  • Առաջնորդելու և ուղղորդելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
  • Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն                                        
  • Ինքնատիրապետում
  • Նախաձեռնողականություն:        

 

Հավելյալ տեղեկություններ

Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

• Կայուն աշխատանք

• Մրցակցային աշխատավարձ

• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր

• Անվճար LUNCH

• Կորպորատիվ միջոցառումներ

• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները:

 

Դիմելու գործընթացը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@taccount.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի (Ավագ հաշվապահ) անվանումը: