AM RU EN

Ծառայություններ

Մենք մեր հաճախորդներին մատուցում ենք ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ

Հաշվապահական հաշվառման վարում

Մենք հավատարիմ ենք հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ժամանակակից մոտեցումներին և կրում ենք ամբողջական ֆինանսական պատասխանատվություն մեր կողմից կատարված աշխատանքի համար: Թի Ըքունթում աշխատանքները կատարվում են թիմային։ Յուրաքանչյուր հաշվառման թիմ կազմված է փորձառու հաշվապահներից, աուդիորներից, իրավաբաններից, կադրային աշխատակիցներից, և բիզնես խորհրդատուներից։ Աշխատանքի բացարձակ որակը ապահովվելու համար գործում է եռաստիճան համակարգ՝ կատարում, ստուգում, վերստուգում։ 

Մեր հմուտ մասնագետները ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ, անընդհատ մասնակցելով ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սեմինարներին, հետևելով Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտերի փոփոխություններին, ապահովվում են ցանկացած հարցի շուրջ պրոֆեսիոնալ մոտեցումների ձևավորում: Մենք կօգնենք ձեզ որոշում կայացնել ցանկացած հարցում, ներառյալ Ձեր բիզնեսի համար գործող օրենսդրության համաձայն օպտիմալ հարկման համակարգի ընտրության, կատարվող կամ կատարվելիք գործարքների մասով հարկային կամ ֆինանսական հետևանքների մասով բարձրորակ խորհրդատվություն տրամադրելով։ Թի Ըքաունթի մասնագիտներին դուք ամբողջովին կարող եք վստահել Ձեր ընկերության հաշվապահական, հարկային և կադրային հաշվառման վարումը։ 

Մենք հստակ գիտակցում ենք նաև, որ բացի կատարված աշխատանքի բարձր որակից , շատ կարևոր է նաև մեր հաճախորդների ինֆորմացիայի անվտանգության հետ կապված պահանջմունքների բավարարումը։ Հաճախորդի բոլոր տվյալները մեզ համար գաղտնի են և չեն օգտագործվում անձնական, ֆինանսական կամ այլ շահերի համար: Ընկերությունը երրորդ անձանց թույլ չի տալիս օգտագործել այդ նյութերը կամ տեղեկատվությունը: Մեր մասնագետները չեն կարող ծառայություններ մատուցել երկու կամ ավելի մրցակից հաճախորդների կամ հակասական հարաբերություններ ունեցող հաճախորդների: Մենք, անշուշտ, տեղեկացնում ենք հաճախորդներին ցանկացած կապի, հանգամանքների կամ շահերի մասին, որոնք կարող են ազդել ծառայությունների որակի վրա։

Թի Ըքաունթը կիրառում է ինֆորմացիոն անվտանգության ամենաժամանակակից մոտեցումները, որոնք հնարավորություն կտան ապահովվել Ձեր ինֆորմացիայի անվտանգությունը։ Այդ նպատակով  Թի Ըքաունթը հայսատանյան հաշվապահական և խորհրդատվական ընկերություններից առաջինն է, որը ներդրել է որակի կառավաման համակարգ՝ ըստ ISO 9001 ստանդարտի պահանջների և Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ՝ ըստ ISO/IEC 27001 ստանդարտի պահանջների։

Կադրային հաշվառում

Թի Ըքաունթի կադրային մասնագետները կօգնեն Ձեզ, աշխատակիցների և Ձեր ըկերության միջև աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորումն ու դրա հաշվառումն ճիշտ իրականացնելու գործում։ Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և գործատու աշխատակից փոխհարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է իրականացնի կադրային հաշվառում՝ անկախ գործունեության ոլորտից։Աշխատանքային փոխհարաբերությունների ճիշտ և գրագետ փաստաթղթավորումը և հաշվառումը թույլ կտա խուսափել անհարկի տուգանքներից։ Այն բարձրացնում է նաև գործատուի և աշխատակցի միջև փոխվստահությունը, ինչպես նաև կարող է բացառել կոնֆլիկտային իրավիճակներ, որը կարող է առաջանալ Ձեր ընկերության և աշխատակցի միջև։


Ծառայությունը իր մեջ ներառում է ՝

— Աշխատողների՝ աշխատանքի ընդունման և ազատման փաստաթղթավորում

— Աշխատանքային պայմանագրերի կազմում:

— Աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորում՝ օրենսդրությանը համապատասխան:

— Պաշտոնի անձնագրի կազմում:

— Աշխատավարձի հաշվարկ:

— Արձակուրդների վերջնահաշվարկի և նպաստների հաշվարկ

Խորհրդատվություն

Ընկերությունները, որոնք չունեն փորձառու աշխատակիցներ կամ փորձ՝ ներդրումային ծրագրերը խորը վերլուծելու համար, հաճախ դիմում են ֆինանսական խորհրդատուների: Արտաքին խորհրդատուների ներգրավումը բիզնեսին հնարավորություն է տալիս ձեռք բերել թարմ գաղափարներ և այլ տեսանկյունից նայել ֆինանսական գործարքների իրականացմանը։

Պե՞տք է արդյոք ֆինանսական խորհրդատվություն ձեր նախագծի համար: Յուրաքանչյուր մենեջերի կամ բիզնեսի սեփականատերը պետք է ինքը տա այս հարցի պատասխանը, բայց կասկած չկա, որ այս ծառայությունը չափազանց օգտակար է ներկայիս անորոշության պայմաններում:

Ֆինանսական խորհրդատվության ոլորտում Թի Ըքաունթը մասնակցել է տասնյակ խոշոր ներդրումային նախագծերի իրականացմանը: Մեր թիմը ներառում է Հայաստանի լավագույն ֆինանսական խորհրդատուներին, որոնց գիտելիքներն ու փորձը երաշխավորում են ձեր նախագծի հաջողությունը: Թի Ըքաունթի  մասնագետների կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցման հիմնական սկզբունքներն են.

— Հաճախորդի շահերը. հարգանք հաճախորդի շահերի նկատմամբ, որոնք առաջնային են մեր թիմի համար և բարձր են գնահատվում խորհրդատուի սեփական շահերից:

— Անհատական ​​մոտեցում։ Ֆինանսական վերլուծության իրականացումը և առաջարկությունների մշակումն իրականացվում է բացառապես անհատապես յուրաքանչյուր կոնկրետ հաճախորդի կամ ներդրումային ծրագրի համար:

— Տեղեկատվականություն։Մենք միշտ հաճախորդներին բացատրում ենք այն գործիքների և մեթոդների էությունը, որոնք օգտագործվել են առաջարկությունների մշակման ժամանակ, որպեսզի առավելագույնի հասցնենք դրանց ներդրման հնարավորությունը հետագա բիզնես գործունեության մեջ:

— Գաղտնիություն։ Մենք երաշխավորում ենք հաճախորդից առանց նրա համաձայնության ստացված տեղեկատվության չբացահայտումը: Տեղեկատվության ցանկացած բացահայտում կամ հետագա տարածում կամ այլ ձևով օգտագործում, քան նախատեսված է տեղեկատվության օգտագործողի և Թի Ըքաունթի միջև կնքված պայմանագրով խստիվ արգելվում է: Հաճախորդի և Թի Ըքաունթի  միջև այս հարաբերությունները ամրագրվում են գաղտնիության պայմանագրով:

Մենք հետևում ենք առաջատար միջազգային չափանիշներին և սկզբունքներին, որոնք կիրառվում են ֆինանսական խորհրդատվության ոլորտում: Դուք կարող եք միանալ գոհ հաճախորդների երկար ցուցակին, ովքեր զգացել են Թի Ըքաունթի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմը և հուսալիությունը: Մեր նպատակն է հաճախորդին տալ առավել օբյեկտիվ և ճշգրիտ խորհրդատվություն ճիշտ որոշում կայացնելու համար։ Մենք առաջին տեղում ենք դնում մեր հաճախորդներին և սպասարկում ենք նրանց ազնվորեն, գրագետ և հարգելով նրանց որոշումները: Խորհրդատվական թիմը ցանկացած իրավիճակում ընդունում է անկախ դիրքորոշում և անում է ամեն ինչ, որպեսզի իր փորձագետների խորհուրդները հիմնված լինեն գործին առնչվող բոլոր փաստերի անաչառ գնահատման վրա: Թի Ըքաունթը խորհրդատվական ծառայությունների շրջանակում իրականացնում է նաև Due Diligence և արդեն ունենք տասնյակ բարեհաջող իրականցված ծրագրեր։

Հաշվապահության ներդնում և վերականգնում

Իրականում հաշվապահության վերականգնումը դա հաշվապահական հաշվառման թերությունների շտկում է։ Հաշվապահական հաշվառումը վերականգնելու ընդհանուր ստանդարտներ չկան: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակով է դա իրականացվում: Ընդհանուր առմամբ, հաշվապահական հաշվառման վերականգնումը ներառում է աշխատանք մի քանի ուղղությամբ։

—  Լրացվում են  բաց թողնված հաշվապահական գրառումները, հեռացվում են ավելորդ կամ սխալ ձևակերպումները, որի արդյունքում ձևավորվում է հաշվապահական բազան:

— Հաշվապահական գրառումները ստուգվում են առաջնային փաստաթղթերի հետ գործարքների իսկությունը հաստատելու համար։ Որոշ դեպքերում սկզբնական հաշվառման փաստաթղթերը  ընդհանրապես չկան, և կարող է առաջանալ անհարժեշտություն դրանք կազմել զրոյից: Եվ հաճախ այն  փաստաթղթերը, որոնք առկա են չեն համապատասխանում ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և դրանք նույնպես պետք է շտկվեն։

— Գործարքների և փաստաթղթերի վերականգնումից հետո կազմվում են հարկային հաշվետվություններ և ըստ անհրաժեշտության տրվում են հարկային հաշվետվությունների ճշգրտումներ։

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հաշվապահության վերականգնումը:

— Հարկային ստուգման նախապատրաստվելուց առաջ

Եթե ​​ընկերությունը չունի հաշվապահական հաշվառման բազա կամ գոյություն ունեցող բազան գտնվում է վատ վիճակում, դա կարող է հանգեցնել մի իրավիճակի երբ դուք չեք կարողանա բացատրություններ տալ տեսուչներին և  ցանկացած սխալ կհանգեցնի տուգանքների։

Բացի դա, երբ հարկ վճարողը չի կարողանում տրամադրել ինֆորմացիա, հարկային մարմինները համանման ոլորտի միջին ցուցանիշների վրա կհաշվարկեն հարկերը։

— Բիզնեսի վաճառք

Հաշվապահական հաշվառման վերականգնման երկրորդ ամենատարածված պատճառն է բիզնեսի վաճառքը: Ընկերության պոտենցիալ գնորդներին անպայման կհետքրքրի ձեր հաշվապահական հաշվառման վիճակը: Որովհետև գնելով բիզնեսը, բիզնեսի հետ մեկտեղ նրանց կփոխանցվեն նաեւ հարկային ռիսկերը։ Հաշվապահական հաշվառման վիճակը կարող է էապես ազդել գործարքի վերջնական գնի վրա:

— Վարկ ներգրավելը

Այստեղ կարևոր է ցույց տալ ընկերության հուսալիությունը: Դա անելու համար հաշվետվությունը պետք է լինի հստակ և հուսալի:

— Գլխավոր հաշվապահի փոփոխություն կամ սեփական հանգստության համար ամեն ինչ հաշվապահությունում կարգի բերելը

Բայց կարևոր է նաև վստահ լինել, որ հաշվապահությունում ամեն ինչ կարգին է։ Հատկապես, եթե ձեր հաշվապահը որոշել է փոխել աշխատանքը:

Իրավաբանական ծառայություններ

Թի Ըքաունթի փորձառու իրավաբանական թիմը մատուցում է նաև իրավաբանական ծառայություններ: Մեր փորձառու թիմը ունի բազում հաջողված գործեր, որոնք թույլ են տվել մեր գործընկերներին ամուր իրավաբանական դիրքերից հանդես գալ բարդ իրավիճակներում:

Իրավաբանական ծառայությունն իր մեջ ներառում է նաև՝

— Իրական Շահառուի հայտարարագրի հանձնում,

— Կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն,

— Իրավաբանական անձանց կանոնադրությունների կազմում,

— Իրավաբանական անձանց գրանցում,

— Կանոնադրական կապիտալի ավելացում կամ նվազեցում,

— Իրավաբանական անձանց գործունեության ընթացքում ընթացիկ իրավաբանական միջոցառումների իրականացում (պայմանագրերի ձևակերպում, պետական և ոչ պետական մարմինների հետ գրագրության կազմակերպում),

— Կանոնադրական կապիտալի փոփոխություններ,

— Ընկերության լուծարում։

 Մեր իրավաբանների թիմը պատրաստ է նաև ի հայտ բերել Ձեր գործունեության ընթացքում առաջացած իրավական խնդիրները և տալ դրանց համապատասխան լուծումներ։



Տրանսֆերային գնագոյացում

Տրանսֆերային գնագոյացումն ավելի ու ավելի է հայտնվում հարկային օրենսդրությունների ուշադրության կենտրոնում, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում միջսահմանային գործարքներին՝ փորձելով կանխել օրենսդրության չարաշահումներն ու խախտումները։

Բայց ի՞նչ է իրականում նշանակում տրանսֆերային գնագոյացում: Այն վերաբերում է փոխկապակցված կողմերի միջև գործարքների գնագոյացմանը և ընդգրկում է այնպիսի բազմազան ոլորտներ, ինչպիսիք են ապրանքներն ու ծառայությունները, ոչ նյութական ակտիվը և փոխկապակցված կազմակերպությունների միջև փոխառությունները։


Ի՞նչ կարող ենք մենք ձեզ առաջարկել.

Փոխկապակցված կողմերի միջև գործարքների համար տրանսֆերտային գնագոյացման պարտադիր փաստաթղթերի պատրաստում ՏՀԶԿ-ի ՝ տրանսֆերտային գնագոյացման ուղեցույցների և ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն: "Պարզած ձեռքի հեռավորության" սկզբունքին համապատասխանող քաղաքականության սահմանում ՝ ՏՀԶԿ-ի տրանսֆերային գնագոյացման ուղեցույցներում ներառված մեթոդաբանությունների ճիշտ կիրառման միջոցով, ինչը թույլ է տալիս հետևել ՀՀ-ում տրանսֆերային գնագոյացման պարտավորություններին: