Բիզնեսի տարբեր ճյուղերի զարգացման զուգընթաց, զարգանում են նաև հաշվապահական աութսորսինգ ծառայությունները։ Ինչու՞, որովհետև դա հնարավորություն է ստեղծում Ընկերություններին լիովին զբաղվել իրենց բուն գործունեությամբ, իսկ հաշվապահության վարման հետ կապված բոլոր հոգսերը թողնել մասնագիտացված աութսորսինգ ընկերությանը։Արդյունքում խնայում եք ժամանակ և գումար։ Շատ կարևոր է նաև ճիշտ աութսորսինգ ընկերության ընտրությունը։ Հաշվապահական աութսորսինգ ծառայությունները լավագույն տարբերակն են այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են ազատել իրենց ժամանակը հաշվապահական անձնակազմի աշխատանքը կազմակերպելուց և վերահսկելուց, կամ դրա համար չեն կարողանում գտնել համապատասխան մարդկանց։ Թի Ըքաունթի առաջարկած ծառայություններից օգտվելիս դուք նվազեցնում եք ձեր ռիսկերը եվ կարող եք վստահ լինել, որ աշխատանքը կկատարվի առանց սխալների և ժամանակին, առանց ձեր կողմից որևէ լրացուցիչ վերահսկողության: Մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը միտված է բավարարելու մեր հաճախորդների պահանջները հաշվապահական հարկային, կադրային հաշվառման և ֆինանսական խորհրդատվության մասով։ Թի Ըքաունթը տրամադրում է ծառայություններ անհատական մոտեցմամամբ՝ հոգալով ձեր ֆինանսական և հաշվապահական կարիքները: Մենք հստակ գիտակցում ենք, որ մեր հաջողությունն ուղղակիորեն կապված է մեր հաճախորդների հաջողությունների հետ, այդ իսկ պատճառով ձգտում ենք բարձր որակի ծառայություններ մատուցել մատչելի գներով: Մենք պատասխանատու ենք, ճկուն և դեպի հաճախորդը կողմնորոշված։ Մենք որպես ավանդույթներ ունեցող հաշվապահական ընկերություն, խստորեն հետևում ենք մեր հիմնական արժեքներին, և դա մեզ հնարավորություն է տալիս մեր հաճախորդների հետ կառուցել առողջ, երկարաժամկետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա:Մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը մեր արժեքների հիման վրա ստեղծված արդյունքն է։ Մենք համարում ենք, որ մատուցված ծառայությունների որակը ապահովված է միայն այն դեպքում, երբ մեր գործունեության արդյունքն առաջացնում է հաճախորդի գոհունակությունը և ստեղծում է հաճախորդների հետ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն։ Մեր ներքին միջավայրն ու արժեքները սահմանում են, թե ով ենք մենք որպես կազմակերպություն, և թե ինչում է մեր առանձնահատկությունը: