Մեր հաջողության գաղտնիքը մեր հաճախորդներն են, որոնք նախընտրում են ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ։
Արտադրություն
Անկայուն տնտեսական պայմանները, խիստ և երբեմն անբարեխիղճ մրցակցային պայմանները, անըդհատ փոփոխվող հարկային օրենսդրության, սրանք են այն հիմնական մարտահրավերները, որոնց այսօր բախվում են արտադրական ընկերություններ։ Շուկայական տնտեսության պայմաններում արտադրական ընկերություններից պահանջվում է էֆֆեկտիվության բարձրացում, նոր տեխնոլոգիաների ներդրում, արտադրական պրոցեսների կատարելագործում, արտադրական ծախսերի օպտիմալացում, որին էապես կարող է նպաստել Ընկերության հաշվապահական հաշվառում գրագետ կազմակերպումը։ Ճիշտ է հաշվապահությունը ուղղակի չի ազդում արտադրական պրոցեսների կազմակերպման վրա, սակայն գրագետ հաշվառման կազմակերպումը հնարավորություն է տալիս վերլուծել Ընկերության ֆինանսական վիճակը, նրա հիման վրա կատարել ստրատեգիական, օպերատիվ և կառավարչական որոշումներ, ինչպես նաև ձևավորել Ընկերության ֆինանսական հաշվետվությունները։ Արտադրական Ընկերությունների մասով հատկապես շատ կարևոր է արտադրական ծախսերի ճիշտ հաշվառումը, արդյունքում ճիշտ ինքնարժեքի ստացում։ Վերոթվարկված գործոնների էլ ավելի են մեծացնում հաշվապահական հաշվառման պրոֆեսիոնալ վարման անհրաժեշտությունը արտադրական ընկերություններում։ Համագործակցելով Թի Ըքաունթի հետ դուք կազատվեք ֆինանսական և հարկային հաշվառման հետ կապված հարցերից, դրանք լիովի թողնելով մեր որակավորված մասնագետներին, ինչը հնարավորություն կտա Ձեզ լիովին ներգրավվել արտադրական խնդիրների լուծման գործում։
Շինարարություն
Շինարարության ոլորտի բարդությունն ուղղակիորեն արտացոլվում է հաշվապահության մեջ: Շինարարական ընկերություններում գործընթացները ներառում է բազմաթիվ փուլեր և գործողություններ, որոնք պետք է նախօրոք պլանավորվեն և պատշաճ կերպով իրականացվեն: Շինարարության մեջ առնվազն պետք է հաշվի առնել՝ շինարարական օբյեկտների առանձնահատկությունները, նրանց անհատական բնութագրերը, կլիմայական պայմանները և այլ գործոններ, որոնք ազդում են շինարարության գործընթացի վրա և կարող են առաջացնել չնախատեսված ծախսեր։ Մեկ այլ ոլորտային առանձնահատկություն է շինարարության տևողությունը , որը կարող է տևել մի քանի տարի, երբեմն նաև ավելի երկար, որը ենթադրում է մատակարարներին փուլերով վճարելու և պատվիրատուներից գումարները տարաժամկետ ստանալու և հաշվառելու ունակություն։ Շինարարության մեջ հաշվառման առանձնահատկությունները կապված են շինարարական աշխատանքները ըստ կատարման փուլերի եկամուտների ճանաչման, նյութական արժեքների փուլերով ծախսագրման և հաշվառման այլ առանձնահատկություններով, որոնք հատուկ են միայն այս ոլորտին։ Իսկ փաստաթղթաշրջանառույան մեջ կիրառվող նախահաշիվները, կատարողական ակտերը հատուկ են միայն այս ոլորտին։
ՏՏ ոլորտ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարևորագույն խթան է զարգացած և զարգացող երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և կրթական համակարգերի, ենթակառուցվածքների զարգացման համար։ Համաշխարհային տնտեսության աճի արագ տեմպերը վերջին տասնամյակում պայմանավորված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կատարված նորամուծություններով և արդյունաբերական տարբեր ճյուղերում դրանց կիրառմամբ: Հայաստանում ՏՏ ոլորտը պետության ուշադրության կենտրոնում է։ Կառավարությունը ոլորտի նկատմաբ սահմանել է արտոնություններ։
Հասարակական կազմակերպություններ
Հասարակական կազմակերպությունը (ՀԿ) , դա կազմակերպության կազմաիրավական ձև է, որը գործում է անկախ որևէ կառավարումից։ ՀԿ-ները, որոնք երբեմն կոչվում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ստեղծվում են համայնքային, ազգային և միջազգային մակարդակներում՝ ծառայելու սոցիալական կամ քաղաքական նպատակների, ինչպիսիք են օրինակ մարդասիրական նպատակը կամ շրջակա միջավայրի պաշտպանությունը:Հասարակական կազմակերպությունները սովորաբար շահույթ չհետապնդող են:Ինչպե՞ս են ֆինանսավորվում հասարակական կազմակերպությունները: ՀԿ-ները հիմնվում են ֆինանսավորման տարբեր աղբյուրների վրա, այդ թվում՝ անդամության վճարներ,մասնավոր նվիրատվություններ բիզնեսներից և բարեգործական կազմակերպություններից դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններից և կազմակերպություններից։ Չնայած կառավարություններից իրենց անկախությանը, որոշ ՀԿ-ներ մեծապես ապավինում են պետական ֆինանսավորմանը: Խոշոր հասարակական կազմակերպությունները կարող են ունենալ միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների բյուջեներ: ՀԿ-ները կարող են կենտրոնանալ գործունեության ոլորտներում, որոնք ներառում են առողջապահաություն, կրթություն, ենթակառուցվածքների զարգացում, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, աղքատներին աջակցություն և հանցավորության նվազեցումև այլն։ Թի Ըքաունթի գործընկերների ցանկում իրենց ուրույ տեղն են գրավում հասարակական կազմակերպությունները, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում հայաստանում ՝ սպորտի , կրթության, ենթակառուցվածքների այլ հասարակական գործունեության զարգացման գործում։