

Հաշվապահական հաշվառման վարում
Մենք կիրառում ենք հաշվապահական հաշվառման ժամանակակից մոտեցումներ՝ ապահովելով որակ և ամբողջական ֆինանսական պատասխանատվություն։ Թիմային աշխատանքը կազմված է փորձառու հաշվապահներից, աուդիտորներից, իրավաբաններից և խորհրդատուներից՝ եռաստիճան (կատարում, ստուգում, վերստուգում) վերահսկմամբ։ Մասնագետները մշտապես հետևում են օրենսդրական փոփոխություններին՝ ապահովելով պրոֆեսիոնալ խորհրդատվություն հարկային և ֆինանսական հարցերում։ Մենք կօգնենք Ձեզ որոշում կայացնել ցանկացած...
Կարդալ ավելինԿադրային հաշվառում
Թի Ըքաունթի մասնագետները կօգնեն աշխատանքային հարաբերությունների ճիշտ փաստաթղթավորմանն ու հաշվառմանը՝ օրենքի պահանջներին համապատասխան։ Կադրային հաշվառումը նվազեցնում է տուգանքների ռիսկը, ամրապնդում գործատու-աշխատակից հարաբերությունները և կանխում կոնֆլիկտները։ Ծառայությունները ներառում են՝ Աշխատակիցների ընդունման և ազատման փաստաթղթավորում Աշխատանքային պայմանագրերի կազմում Աշխատանքային փաստաթղթերի վարման համապատասխանեցում օրենսդրությանը &n...
Կարդալ ավելինԽորհրդատվություն
Ընկերությունները, որոնք չունեն փորձառու աշխատակիցներ կամ փորձ՝ ներդրումային ծրագրերը խորը վերլուծելու համար, հաճախ դիմում են ֆինանսական խորհրդատուների: Արտաքին խորհրդատուների ներգրավումը բիզնեսին հնարավորություն է տալիս ձեռք բերել թարմ գաղափարներ և այլ տեսանկյունից նայել ֆինանսական գործարքների իրականացմանը։ Պե՞տք է արդյոք ֆինանսական խորհրդատվություն ձեր նախագծի համար: Յուրաքանչյուր մենեջերի կամ բիզնեսի սեփականատերը պետք է ինքը տա այս հարցի պատասխանը, բայց կասկած չկա, որ այս ծառայությունը չափազան...
Կարդալ ավելինՀաշվապահության ներդնում և վերականգնում
Հաշվապահության վերականգնումը հաշվառման թերությունների շտկման գործընթաց է, որը ներառում է՝ Բաց թողնված գրառումների լրացում, սխալների շտկում և բազայի վերականգնում։ Գրառումների համադրություն փաստաթղթերի հետ, անհրաժեշտության դեպքում նոր փաստաթղթերի կազմում։ Հարկային հաշվետվությունների կազմում և ճշգրտումներ։ Երբ է անհրաժեշտ վերականգնումը Հարկային ստուգումից առաջ՝ խուսափելու համար հնարավոր տուգանքներից։ Բիզնեսի վաճառքի դեպքում՝ գնորդներ...
Կարդալ ավելինԻրավաբանական ծառայություններ
Թի Ըքաունթի փորձառու իրավաբանական թիմը մատուցում է նաև իրավաբանական ծառայություններ: Մեր փորձառու թիմը ունի բազում հաջողված գործեր, որոնք թույլ են տվել մեր գործընկերներին ամուր իրավաբանական դիրքերից հանդես գալ բարդ իրավիճակներում:Իրավաբանական ծառայությունն իր մեջ ներառում է նաև՝Իրական Շահառուի հայտարարագրի հանձնում,Կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն,Իրավաբանական անձանց կանոնադրությունների կազմում,Իրավաբանական անձանց գրանցում,Կանոնադրական կապիտալի ավելացում կամ նվազեցում,Իրավաբանական...
Կարդալ ավելինՏրանսֆերային գնագոյացում
Տրանսֆերային գնագոյացումն ավելի ու ավելի է հայտնվում հարկային օրենսդրությունների ուշադրության կենտրոնում, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում միջսահմանային գործարքներին՝ փորձելով կանխել օրենսդրության չարաշահումներն ու խախտումները։Բայց ի՞նչ է իրականում նշանակում տրանսֆերային գնագոյացում: Այն վերաբերում է փոխկապակցված կողմերի միջև գործարքների գնագոյացմանը և ընդգրկում է այնպիսի բազմազան ոլորտներ, ինչպիսիք են ապրանքներն ու ծառայությունները, ոչ նյութական ակտիվը և փոխկապակցված կազմակերպությունների...
Կարդալ ավելինԹի Ըքաունթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին Ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Մարտիրոսյանի կողմից: Գործունեության առաջին տարիներին ընկերության աշխատակիցները մինչև տասն էին։ Տարիների քրտնաջան աշխատանքի և մատուցված ծառայությունների բարձր որակի շնորհիվ ընկերության հաճախորդ...
Մեր հաջողության գաղտնիքը մեր հաճախորդներն են, որոնք նախընտրում են ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ։
Highly recommend T-account's accounting and payroll services. DISQO has partnered with them for 5 years, and we have consistently been impressed by their professionalism, expertise, and attention to detail. T-account has shown a deep understanding of our business needs from the beginning, ensuring that all of our financial statements and reports are accurate and up-to-date. Their team's vast knowledge of tax laws and regulations has provided invaluable guidance and advice to our company. T-account's responsiveness is another standout feature. They are always quick to address any questions or concerns we may have and provide exceptional customer service.
Sona Grigoryan Director, People Operations
I started our organization in Armenia in January 2015. We are Clinical Research Organization. We engaged with Taccount LLC in March that year. We had 5 employees at that time and now 450+ employees in Armenia and about 4000 globally. Both organizations have organically grown together. We are a large global organization and they have delivered accounting practices compatible with global standards. We work together as a family, but deliver as a large organization. We are in our 8th year of partnership and look forward to our decade together.
Director Kirit Velani
Տևական ժամանակ է ինչ Փարկինգ Սիթի Սերվիս ՓԲ ընկերությունը համագործակցում է Թի Ըքաունթ ՍՊ ընկերության հետ հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման մասով։ Համագործակցության ընթացքում Թի Ըքաունթ ՍՊ ընկերության ներկայացուցիչները ձևավորել են դրական համբավ, մասնավորապես, ցուցաբերել են վստահելի գործընկերոջ վարքագիծ՝ օբյեկտիվորեն և օպերատիվ մատուցելով իրենց մասնագիտական ծառայությունները։Հավելենք նաև, որ համագործակցության նպատակահարմարությունը ոչ ﬕայն պայամանավորված է ծառայությունների ձեռք բերման հայտարարված մրցույթում լավագույն պայմաններ առաջարկելով, այլ նաև այն հանգամանքով, որ ընկերության կողﬕց մատուցվում է բարձր որակի ծառայություն, իսկ աշխատակիցները աչքի են ընկնում արհեստավարժությամբ։Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով փաստացի համագործակցության արդյունքները, կարող ենք փաստել, որ Թի Ըքաունթ ՍՊ ընկերության հետ համագործակցությունը գործնականում դյուրին է և արդյունավետ։
Փարկինգ Սիթի Սերվիս ՓԲԸ Տնօրեն՝ Վ․Հարությունյա
Մեր ընկերությունը շուկայում գործում է 2005թ-ից, բայց Թի Ըքաունթի հետ սկսել ենք աշխատել 2019թ-ի փետրվարից։ Մեր ընկերության հաշվապահությունը վստահելով Թի Ըքաունթին՝ ավելի հանգիստ եմ ինձ զգում։ Գործ ունենք պրոֆեսիոնալ, պունկտուալ թիմի հետ։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը երկարատև է լինելու, դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ նոր ընկերություն գրանցելով միանգամից դիմում ենք իրենց հաշվապահության համար։
Խաչատրյան Մոբիլսերվիս ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյան
Շուրջ 11 տարի առաջ հայրենադարձվելով Հայաստան` որոշեցի զբաղվել բիզնես գործունեությամբ:Ծանոթացա Թի Ըքքաունթ ընկերության հետ:Այդ պահից սկսած հասկացա, որ բիզնես հարաբերությունների մեջ հայաստանյան օրենքների չիմացությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն իրականացնելու և զարգացնելու համար:Թի Ըքքաունթ ընկերության արհեստավարժ թիմի բարձրակարգ սպասարկման և իմացության հարուստ բազայի շնորհիվ, արդեն իսկ վայելում եմ բիզնես հաջողություններս հայրենիքիս մեջ:Շնորհակալություն, որ իմ կողքին եք:
Սեւակ Եիրիքյան
Որպես փորձառու և պատասխանատու գործընկերոջ՝ մեր ընկերությունն իր ստեղծման օրվանից Թի Ըքաունթին է վստահել իր հաշվապահական հաշվառման գործառույթը, որն իրականացվում է բարձր որակավորում ունեցող և արհեստավարժ մասնագետների ներգրավմամբ։ Մեր համագործակցության ավելի քան հինգ տարիների ընթացքում երբեք առիթ չենք ունեցել դժգոհ մնալու Թի Ըքաունթի ղեկավարության և մասնագետների աշխատանքից, ովքեր մշտապես հասանելի են նաև հարցերի և խորհրդատվության համար։ Փոխադարձաբար կարևորելով նաև աշխատանքի մեջ բաց քննարկումների և համատեղ լավագույն լուծումները փնտրելու մշակույթը՝ մեր ընկերությունների միջև հաստատվել է փոխվստահության վրա հիմնված կայուն համագործակցություն։
Գլխավոր ֆինանսական վերլուծաբան Էմիլեն Խուդավերդյան
Թի Ըքաունթ ՍՊ ընկերության հետ մեր կազմակերպությունը համագարծակցում է արդեն 6 տարի: Այս ընթացքում գործընկերը մեզ մատուցել է բավական բարձր մակարդակի իրավաբանական և հաշվապահական ծառայություններ, որի համար «Վիքիմեդիա Հայաստան» ԳԿՀԿ-ը իր երախտագիտությունն է հայտնում:
Շուրջ երկու տարվա ներդաշնակ համագործակցության փորձ ունենք Թի Ըքաունթ ընկերության հետ։ Թի Ըքաունթի թիմում ընգրկված են բարձր պրոֆեսինալիզմով մասնագետներ, որի արդյունքում ցանկացած հարց շատ արագ և լավագույնս լուծում է ստանում։ Կարծում ենք դեռ երկար ժամանակ կհամագործակցենք` հնարավորինս խորացնելով համագործակցության մակարդակը։
Executive Managing Director Ara Khachatryan
Որպես վստահելի, բարի համբավ ունեցող և փորձառու գործընկերոջ 2017 թվկանաից Փյունիկ Ֆուտբոլային Ակումբի հաշվապահությունը հանձնել ենք Թի Ըքաունթ ՍՊ Ընկերությանը։ Հաշվապահությունը գործընկերոջը հանձնելուց ի վեր մենք բարեհաջող անցել ենք ՈՒԵՖԱ-ի պահանջների համապատասխան Ֆինանսական հաշվետվությունների ամենամյա աուդիտ, որը մեր Ակումբին հնարավորություն է ընձեռել արտոնագրվելու և մասնակցելու ինչպես Հայաստանի Հանրապետության առաջնության այնպես էլ ՈՒԵՖԱ հովանու ներքո անցնող առաջնություններին։
Հայտնում ենք մեր երախտագիտությունը և ցանկանում ենք հարատև համագործակցություն։
Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ ՀԿ տնօրեն՝ Կիմ Առաքելյան
Թի Ըքաունթում դուք կաշխատեք ֆինանսների և հաշվապահական ոլորտի լավագույն մասնագետների հետ, ովքեր կկարողանան օպտիմալացնել կազմակերպության հարկումը, հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, իսկ ձեր անձնական մենեջերը կհամակարգի աշխատանքը և կօգնի ձեզ արագ լուծել կարևոր առաջադրանքները: Միևնույն ժամանակ, Թի Ըքաունթի աշխատակիցները խորը մասնագիտացած են որոշակի ոլորտներում (օրինակ՝ արտադրական, առևտրային, IT և այլն): Ձեր հաշվապահությունը վարող աշխատակցի բացակայության հետևանքով չեք բախվի էական դժվարությունների, քանի որ այդ ընթացքում հաշվապահությունը կլինի համարժեք որակավորում ունեցող այլ մասնագետի վերահսկողության տակ։
Մեր կազմակերպությունը Ձեր հանձնարարությամբ կարող է մատուցել ինչպես ամբողջական ծառայությունների շրջանակը, այնպես էլ դրանց մի մասը։ Օրինակ՝ նպատակահրմարությունից ելնելով գործընկերը կարող է ներառել փաթեթում միայն հաշվապահական հաշվառման ծառայությունը կամ կադրային հաշվառման ծառայությունը։ Ծառայության փաթեթի օպտիմալացումը կարագացնի բիզնես գործընթացները և կարող է նվազեցնել ծառայության արժեքը։
Եթե ցանկանում եք դառնալ մեր հաճախորդը, խնդրում ենք լրացնել Ձեր կոնտակտային տվյալները:
Դիմել