AM RU EN

YOUR LOYAL PARTNER

YOUR LOYAL PARTNER

YOUR LOYAL PARTNER

YOUR LOYAL PARTNER

YOUR LOYAL PARTNER

Հաշվապահական հաշվառման վարում Կադրային հաշվառում Խորհրդատվություն Հաշվապահության ներդնում և վերականգնում Իրավաբանական ծառայություններ Transfer pricing

Ծառայություններ

Հաշվապահական հաշվառման վարում

Մենք հավատարիմ ենք հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ժամանակակից մոտեցումներին և կրում ենք ամբողջական ֆինանսական պատասխանատվություն մեր կողմից կատարված աշխատանքի համար: Թի Ըքունթում աշխատանքները կատարվում են թիմային։ Յուրաքանչյուր հաշվառման թիմ կազմված է փորձառու հաշվապահներից, աուդիորներից, իրավաբաններից, կադրային աշխատակիցներից, և բիզնես խորհրդատուներից։ Աշխատանքի բացարձակ որակը ապահովվելու համար գործում է եռաստիճան համակարգ՝ կատարում, ստուգում, վերստուգում։ Մեր հմուտ...

Կարդալ ավելին

Կադրային հաշվառում

Թի Ըքաունթի կադրային մասնագետները կօգնեն Ձեզ, աշխատակիցների և Ձեր ըկերության միջև աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորումն ու դրա հաշվառումն ճիշտ իրականացնելու գործում։ Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և գործատու աշխատակից փոխհարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է իրականացնի կադրային հաշվառում՝ անկախ գործունեության ոլորտից։Աշխատանքային փոխհարաբերությունների ճիշտ և գրագետ փաստաթղթավորումը և հաշվառումը թույլ կտա խուսափել անհարկի տուգանքնե...

Կարդալ ավելին

Խորհրդատվություն

Ընկերությունները, որոնք չունեն փորձառու աշխատակիցներ կամ փորձ՝ ներդրումային ծրագրերը խորը վերլուծելու համար, հաճախ դիմում են ֆինանսական խորհրդատուների: Արտաքին խորհրդատուների ներգրավումը բիզնեսին հնարավորություն է տալիս ձեռք բերել թարմ գաղափարներ և այլ տեսանկյունից նայել ֆինանսական գործարքների իրականացմանը։ Պե՞տք է արդյոք ֆինանսական խորհրդատվություն ձեր նախագծի համար: Յուրաքանչյուր մենեջերի կամ բիզնեսի սեփականատերը պետք է ինքը տա այս հարցի պատասխանը, բայց կասկած չկա, որ այս ծառայությունը չափազան...

Կարդալ ավելին

Հաշվապահության ներդնում և վերականգնում

Իրականում հաշվապահության վերականգնումը դա հաշվապահական հաշվառման թերությունների շտկում է։ Հաշվապահական հաշվառումը վերականգնելու ընդհանուր ստանդարտներ չկան: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակով է դա իրականացվում: Ընդհանուր առմամբ, հաշվապահական հաշվառման վերականգնումը ներառում է աշխատանք մի քանի ուղղությամբ։  Լրացվում են  բաց թողնված հաշվապահական գրառումները, հեռացվում են ավելորդ կամ սխալ ձևակերպումները, որի արդյունքում ձևավորվում է հաշվապահական բազան: Հաշվապահական գրառում...

Կարդալ ավելին

Իրավաբանական ծառայություններ

Թի Ըքաունթի փորձառու իրավաբանական թիմը մատուցում է նաև իրավաբանական ծառայություններ: Մեր փորձառու թիմը ունի բազում հաջողված գործեր, որոնք թույլ են տվել մեր գործընկերներին ամուր իրավաբանական դիրքերից հանդես գալ բարդ իրավիճակներում:Իրավաբանական ծառայությունն իր մեջ ներառում է նաև՝ Իրական Շահառուի հայտարարագրի հանձնում, Կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն, Իրավաբանական անձանց կանոնադրությունների կազմում, Իրավաբանական անձանց գրանցում, Կանոնադրական կապիտալի ավելացո...

Կարդալ ավելին

Transfer pricing

Կարդալ ավելին

Մեր մասին

Թի Ըքաունթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին Ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Մարտիրոսյանի կողմից: Գործունեության առաջին տարիներին ընկերության աշխատակիցները մինչև տասն էին։ Տարիների քրտնաջան աշխատանքի և մատուցված ծառայությունների բարձր որակի շնորհիվ ընկերության հաճախորդ...

Մեր Հաճախորդները

Մեր հաջողության գաղտնիքը մեր հաճախորդներն են, որոնք նախընտրում են ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ։


Highly recommend T-account's accounting and payroll services. DISQO has partnered with them for 5 years, and we have consistently been impressed by their professionalism, expertise, and attention to detail. T-account has shown a deep understanding of our business needs from the beginning, ensuring that all of our financial statements and reports are accurate and up-to-date. Their team's vast knowledge of tax laws and regulations has provided invaluable guidance and advice to our company. T-account's responsiveness is another standout feature. They are always quick to address any questions or concerns we may have and provide exceptional customer service. 



Sona Grigoryan  Director, People Operations 

I started our organization in Armenia in January 2015. We are Clinical Research Organization. We engaged with Taccount LLC in March that year. We had 5 employees at that time and now 450+ employees in Armenia and about 4000 globally. Both organizations have organically grown together. We are a large global organization and they have delivered accounting practices compatible with global standards. We work together as a family, but deliver as a large organization. We are in our 8th year of partnership and look forward to our decade together.



Director Kirit Velani

Տևական ժամանակ է ինչ Փարկինգ Սիթի Սերվիս ՓԲ ընկերությունը համագործակցում է Թի Ըքաունթ ՍՊ ընկերության հետ հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման մասով։ Համագործակցության ընթացքում Թի Ըքաունթ ՍՊ ընկերության ներկայացուցիչները ձևավորել են դրական համբավ, մասնավորապես, ցուցաբերել են վստահելի գործընկերոջ վարքագիծ՝ օբյեկտիվորեն և օպերատիվ մատուցելով իրենց մասնագիտական ծառայությունները։Հավելենք նաև, որ համագործակցության նպատակահարմարությունը ոչ ﬕայն պայամանավորված է ծառայությունների ձեռք բերման հայտարարված մրցույթում լավագույն պայմաններ առաջարկելով, այլ նաև այն հանգամանքով, որ ընկերության կողﬕց մատուցվում է բարձր որակի ծառայություն, իսկ աշխատակիցները աչքի են ընկնում արհեստավարժությամբ։Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով փաստացի համագործակցության արդյունքները, կարող ենք փաստել, որ Թի Ըքաունթ ՍՊ ընկերության հետ համագործակցությունը գործնականում դյուրին է և արդյունավետ։


Փարկինգ Սիթի Սերվիս ՓԲԸ Տնօրեն՝ Վ․Հարությունյա

Մեր ընկերությունը շուկայում գործում է 2005թ-ից, բայց Թի Ըքաունթի հետ սկսել ենք աշխատել 2019թ-ի փետրվարից։ Մեր ընկերության հաշվապահությունը վստահելով Թի Ըքաունթին՝ ավելի հանգիստ եմ ինձ զգում։ Գործ ունենք պրոֆեսիոնալ, պունկտուալ թիմի հետ։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը երկարատև է լինելու, դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ նոր ընկերություն գրանցելով միանգամից դիմում ենք իրենց հաշվապահության համար։

 

Խաչատրյան Մոբիլսերվիս ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյան

Շուրջ 11 տարի առաջ հայրենադարձվելով Հայաստան` որոշեցի զբաղվել բիզնես գործունեությամբ:Ծանոթացա Թի Ըքքաունթ ընկերության հետ:Այդ պահից սկսած հասկացա, որ բիզնես հարաբերությունների մեջ հայաստանյան օրենքների չիմացությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն իրականացնելու և զարգացնելու համար:Թի Ըքքաունթ ընկերության արհեստավարժ թիմի բարձրակարգ սպասարկման և իմացության հարուստ բազայի շնորհիվ, արդեն իսկ վայելում եմ բիզնես հաջողություններս հայրենիքիս մեջ:Շնորհակալություն, որ իմ կողքին եք:

Սեւակ Եիրիքյան


Որպես փորձառու և պատասխանատու գործընկերոջ՝ մեր ընկերությունն իր ստեղծման օրվանից Թի Ըքաունթին է վստահել իր հաշվապահական հաշվառման գործառույթը, որն իրականացվում է բարձր որակավորում ունեցող և արհեստավարժ մասնագետների ներգրավմամբ։ Մեր համագործակցության ավելի քան հինգ տարիների ընթացքում երբեք առիթ չենք ունեցել դժգոհ մնալու Թի Ըքաունթի ղեկավարության և մասնագետների աշխատանքից, ովքեր մշտապես հասանելի են նաև հարցերի և խորհրդատվության համար։ Փոխադարձաբար կարևորելով նաև աշխատանքի մեջ բաց քննարկումների և համատեղ լավագույն լուծումները փնտրելու մշակույթը՝ մեր ընկերությունների միջև հաստատվել է փոխվստահության վրա հիմնված կայուն համագործակցություն։

Գլխավոր ֆինանսական վերլուծաբան Էմիլեն Խուդավերդյան

Թի Ըքաունթ ՍՊ ընկերության հետ մեր կազմակերպությունը համագարծակցում է արդեն 6 տարի: Այս ընթացքում գործընկերը մեզ մատուցել է բավական բարձր մակարդակի իրավաբանական և հաշվապահական ծառայություններ, որի համար «Վիքիմեդիա Հայաստան» ԳԿՀԿ-ը իր երախտագիտությունն է հայտնում:

Շուրջ երկու տարվա ներդաշնակ համագործակցության փորձ ունենք Թի Ըքաունթ ընկերության հետ։ Թի Ըքաունթի թիմում ընգրկված են բարձր պրոֆեսինալիզմով մասնագետներ, որի արդյունքում ցանկացած հարց շատ արագ և լավագույնս լուծում է ստանում։ Կարծում ենք դեռ երկար ժամանակ կհամագործակցենք` հնարավորինս խորացնելով համագործակցության մակարդակը։


 Executive Managing Director   Ara Khachatryan

Որպես վստահելի, բարի համբավ ունեցող և փորձառու գործընկերոջ 2017 թվկանաից Փյունիկ Ֆուտբոլային Ակումբի հաշվապահությունը հանձնել ենք Թի Ըքաունթ ՍՊ Ընկերությանը։ Հաշվապահությունը գործընկերոջը հանձնելուց ի վեր մենք բարեհաջող անցել ենք ՈՒԵՖԱ-ի պահանջների համապատասխան Ֆինանսական հաշվետվությունների ամենամյա աուդիտ, որը մեր Ակումբին հնարավորություն է ընձեռել արտոնագրվելու և մասնակցելու ինչպես Հայաստանի Հանրապետության առաջնության այնպես էլ ՈՒԵՖԱ հովանու ներքո անցնող առաջնություններին։ 

Հայտնում ենք մեր երախտագիտությունը և ցանկանում ենք հարատև համագործակցություն։ 

 

Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ ՀԿ տնօրեն՝ Կիմ Առաքելյան


ՀՏՀ

Որքա՞ն արագ կարող ենք անցնել աութսորսինգի:

Թվում է թե այլ աութսորսինգ ընկերությունից կամ հաշվապահական հաշվառման ներքին բաժնից հաշվապահական հաշվառման փոխանցման գործընթացը կարծես ժամանակատար գործընթաց է, բայց իրականում դա շատ ժամանակ չի պահանջում: Շատ դեպքերում բավական է 1-2 շաբաթը, որի ընթացքում փոխանցվում է հաշվապահական հաշվառման բազան, կազմակերպվում է մուտք դեպի բանկ-հաճախորդ համակարգ, համաձայնեցվում են կողմերի փոխգործակցության ընթացակարգերը, պարտականություններն ու ընթացակարգերը։

Ինչպե՞ս է կազմակերպված հաշվապահական հաշվառումը Թի Ըքաունթում:

Թի Ըքաունթում դուք կաշխատեք ֆինանսների և հաշվապահական ոլորտի լավագույն մասնագետների հետ, ովքեր կկարողանան օպտիմալացնել կազմակերպության հարկումը, հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, իսկ ձեր անձնական մենեջերը կհամակարգի աշխատանքը և կօգնի ձեզ արագ լուծել կարևոր առաջադրանքները: Միևնույն ժամանակ, Թի Ըքաունթի աշխատակիցները խորը մասնագիտացած են որոշակի ոլորտներում (օրինակ՝ արտադրական, առևտրային, IT և այլն): Ձեր հաշվապահությունը վարող աշխատակցի բացակայության հետևանքով չեք բախվի էական դժվարությունների, քանի որ այդ ընթացքում հաշվապահությունը կլինի համարժեք որակավորում ունեցող այլ մասնագետի վերահսկողության տակ։

Համագործակցության ի՞նչ տարբերակներ կան:

Մեր կազմակերպությունը Ձեր հանձնարարությամբ կարող է մատուցել ինչպես ամբողջական ծառայությունների շրջանակը, այնպես էլ դրանց մի մասը։ Օրինակ՝ նպատակահրմարությունից ելնելով գործընկերը կարող է ներառել փաթեթում միայն հաշվապահական հաշվառման ծառայությունը կամ կադրային հաշվառման ծառայությունը։ Ծառայության փաթեթի օպտիմալացումը կարագացնի բիզնես գործընթացները և կարող է նվազեցնել ծառայության արժեքը։

 

Ինչպե՞ս դառնալ հաճախորդ

Եթե ​​ցանկանում եք դառնալ մեր հաճախորդը, խնդրում ենք լրացնել Ձեր կոնտակտային տվյալները:

Դիմել